▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մայքլ Քեյնը Երևանում է բրիտանահայ գործարար Վաչե Մանուկյանի հրավերով

Արդեն տեղեկացրել ենք, որ Երևանում է աշխարհահռչակ դերասան, կրկնակի օսկարակիր Մայքլ Քեյնը:

Asekose.am-ին հայտնի է դարձել, որ բրիտանացի ամենապահանջված ու ճանաչված դերասանը Հայաստան է այցելել բրիտանահայ գործարար և բարերար Վաչե Մանուկյանի հրավերով: 

Մայքլ  Քենն ու Վաչե Մանուկյանն այս պահին ընթրում են Երևանի կենտրոնում գտնվող գողտրիկ ռեստորաններից մեկում, որի անունը, նրանց իսկ հորդորով, չենք հրապարակում: 

Վաչե Մանուկյանն ու Մայքլ Քեյնը, չնայած տարիքային 12 տարվա տարբերությանը, մտերիմ ընկերներ են և հաճախ են հանդիպում աշխարհի տարբեր անկյուններում և այս անգամ, բրիտանահայ բարերարի առաջարկով, այդ հանդիպումը տեղի է ունեցել Երևանում, որի մասին իր հիացական տպավորություններով Մայքլ Քեյնն արդեն հասցրել է կիսվել Թվիթերում ու Ֆեյսբուքում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more