▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մայդանում հայտարարագրված նպատակներից և ոչ մեկը, բացի Յանուկովիչի տապալումից չեղավ

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Մեր արևմտամետների մոտ ի սպառ բացակայում է ռեֆլեքսիայի ու հետհայացք անելու ունակությունը։ Տեսեք, հեսա մի ամսից կլրանա ուկրաինական Մայդանի «հաղթանակի» ուղիղ երկու տարին ու հերթական անգամ կարելի է անել արդյունքների ամփոփում․ երկրի տնտեսություն կոլլապսի մեջ է, կենսամակարդակն ընկել է մի քանի անգամ, Ուկրաիանան մեկընդմիշտ կորցրել է Ղրիմը ու ամենայն հավանականությամ՝ Դոնբասը, հասարակությունն էլ ավելի է շերտավորվել ու լցվել ատելությամբ, օլիգարխները ավելի են հզորացրել իրենց դիրքերը, իսկ գլխավոր օլիգարխ Պորոշենկոն մի քանի անգամ ավելի հարուստ է դարձել, քան մինչև Յանուկովիչի փախուստն էր։ Այսպիսով, կարելի է փաստել, որ Մայդանում հայտարարագրված նպատակներից և ոչ մեկը, բայցի Յանուկովիչի տապալումից չիրականացվեց։

Հիմա մեր վայ-վերլուծաբան մայդանիստների մասին։ 2 տարի առաջ սրանք ձևավորեցին Մայդանի վկաների հայաստանյան ֆիլիալը ու խուժան հեղաշրջումն անվանում էին արժանապատվության հեղափոխություն, վստահ դեմքով պնդում էին, որ Մայդանի հաղթանակը նոր հեռանկարներ է բացել Ուկրաինայի համար, ողջ կուժն ու կուլան թափում էին Ռուսաստանի ու Ուկրաինայի պրոռուսական հատվածի գլխին, իսկ մինչև վերջերս բոլոր անհաջողությունները վերագրում էին երկրի արևելքում ծավալվող քաղաքացիական պպատերազմին, որը հռչակել էին «ռուսական ագրեսսիա», թեև Սիրիայի իրադարձությունները շատ պատկերավոր ցույց են տալիս, թե ինչ էլ լինում, երբ գործի է անցնում ռուսական կանոնավոր բանակը։ Հիմա պատերազմը չկա Արևելքում, բա ինչո՞ւ վիճակը չի կարգավորվում։

Հիմա հարց․ տղերք, բա ժամանակը չի՞ խոստովանելու, որ դուք սխալ էիք։ Հիմա էլ հո ակնհայտ ա, որ Ռուսատսանի ողջ հակազդեցության ու «ագրեսսիայի» գործոններից զատ, կան հենց Ձեր մայդանաստ իշխանությունների այնպիսի կոպիտ օրինախախտումներ, այնպիսի ներիշխանական բեսպրեդել ու առհամարհանք սեփական ժողովրդի նկատմամբ, որ գերկոռումպացված, ագահ ու երկու անգամ դատապարտված Յանուկովիչն՝ իր ռեժիմով հանդերձ, անմեղ գառ է թվում սրանց դեմ։ Ու դուք, որ այսօր անգամ այսքանն ի զորու չեք խոստովանել, այսօր էլ շարունակում եք բոցկլտուն վերլուծություններ անելու ու Հայաստանի վաղվղա լուսավոր օրի ձեր տեսլականի մասի՞ն խոսալ․․․

Կոնստանտին Տեր-Նակալյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more