Շիրակավան համայնքն արդեն եկեղեցի ունի: Տարիներ շարունակ գյուղում եկեղեցու բացակայությունը խնդիր է համարվել: Համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ և ծնունդով շիրակավանցի մոսկվայաբնակ Թավրիզյանների ընտանիքի ֆինանսավորմամբ որոշվեց բացթողումը շտկել: Նախորդ տարվա մայիսի 23-ին կատարվել է հողի օրհնության կարգը, հունիսի 4-ին` եկեղեցու հիմնարկեքի արարողությունը, իսկ այսօր արդեն տեղի է ունեցել Աստծո տաճարի հանդիսավոր բացումը:
ՑԱՅԳ-ի տեսանյութը