▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մատից հոտ քաշելու սև գոտի Դանիել Իոաննիսյա՛ն, որտե՞ղ եք տեսնում հարկադրանք»․ Վարազդատ Հարությունյան

Փաստաբան Վարազդատ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բոլոր երկրային և վերերկրային, նյութական և անէական երևույթների փորձագետ, մատից հոտ քաշելու սև գոտի 4-րդ դան Դանիել Իոաննիսյանը հրապարակային հարցադրում է արել մահկանացու իրավաբաններիս, թե բա Նաթան Սրբազանի մասնակցությամբ հեռախոսազրույցի մեջ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցակազմի հատկանիշներ չենք տեսնում:
1. «Կաթողիկոսն ասում ա «ինչի՞ ընտանիքիդ անդամների հետ միտինգի չես մասնակցում»: Մեկն ինձ կբացատրի, որտե՞ղ է այստեղ հարկադրանքը: Ես բոլոր միտինգներին իմ չմասնակցող ընկերներին նույն հարցն եմ տալիս: Ավելին` երբեմն այդ հարցը տալիս աջ հոնքս վերև եմ բարձրացնում ի նշան զարմանքի։
2. Արդյո՞ք պարոն Իոաննիսյանի պրինտերի անսարքության պատճառով է, որ չի տպվել և ՔԿ ուղարկվել 2023թ․ Երևանի ավագանու ընտրություններին Նոր Նորքի Գայի արձանի հարևանությամբ հավաքված մի խումբ մանկավարժների հայտարարությունների հիման վրա նույն 236-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանքի վերաբերյալ հաղորդումը»:

***

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մեծ եղբայրը գաղտնալսում է բոլորին․․․
Հետաքրքիր է՝ Հայաստանում քանի՞ մարդ ու կառույց կա, որ կարող է հեռախոսային խոսակցություն գաղտնալսել։ Ու շատ տարօրինակ զուգադիպությամբ «անհայտի» կողմից գաղտնալսման ձայնագրությունը հայտնվում է հենց իշխանական ԶԼՄ-ներում։
Եթե գաղտնալսողը դատարանի որոշում ունենար, ապա այդ նյութը կհայտնվեր իրավապահ մարմինների մոտ։ Հետևաբար գաղտնալսումն ապօրինի է արվել, այլապես ձայնագրությունը իրավապահները կհրապարակեին կամ քրեական գործի կկցեին։
Բայց որոշել են «սլիվ» անել՝ եկեղեցու դեմ նոր թափով հարձակվելու ու ևս մի քանի ձերբակալություն իրականացնելու համար։
Նիկոլը նպատակ է դրել ամբողջովին կազմաքանդել Հայ Առաքելական եկեղեցին՝ որպես ազգային ինստիտուտ։
Ի դեպ Արևմուտքի դրածո Զելենսկին արդեն տևական ժամանակ է նույն գործով է զբաղված՝ հետապնդում ու կազմաքանդում է Ուկրաինայի Ուղղափառ եկեղեցին։ Ձեռագիրը գրեթե նույնն է, ինչը հուշում է, որ պատվեր տվողները նույն գրասենյակում են նստում։ Դրան գումարած Իլհամի ու Փաշազադեի հրապարակային հրահանգները։
Պատահական չէ, որ Արևմուտքի առանցքային պետությունները, դեսպանատներն ու կազմակերպությունները ձայն չեն հանում Հայաստանում մոլեգնող քաղաքական հետապնդումների ու բռնաճնշումների վերաբերյալ։ Ավելին, իրենց կողմից ֆինանսավորվող ՀԿ-ները ակտիվորեն ներգրավված են եկեղեցու դեմ պայքարի մեջ։
Հայ Առաքելական եկեղեցու կազմաքանդումը աշխրահաքաղաքական խնդիր ու առաջադրանք է։ Հայաստանում չպետք է մնա որևէ ազգային ինստիտուտ»։

Դիտեք նաև՝

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Չկա մի բան, որ Նիկոլը հռչակել է որպես նպատակ ու գետնի վրա չի հասել դրա լրիվ հակառակ արդյունքին: Երբ խոսում է ինքնիշխանությունից, վախեցեք, որ ոտքի տակ է տալու ինքնիշխանությունը: Երբ խոսում է իրական Հայաստանից, վախեցեք, այն վերածելու է պատմականի»։

***

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Եթե մինչև հիմա ասում էինք, որ Նիկոլը մարդկանց բռնում-թողնում է «կարուսել» սկզբունքով, այժմ կարող ենք փաստել, որ այդ երանելի ժամանակներն անցել են։ Մասսայական ձերբակալությունների փուլ ենք մտել և անլուրջ են խոսակցությունները, թե «բանտերում տեղ չկա», «սաղին չեք բռնի»։ Տեղ չլինելը՝ բանտարկվածների պրոբլեմն է, ոչ թե բանտարկողների»։
Այս մասին վաղուց էինք զգուշացնում։ Սանձարձակ բռնապետության զարգացման տրամաբանությունը սա է. եթե բռնապետին դիմադրություն չկա, եթե զսպող ուժ չկա, ապա իրավիճակը գնալով վատանալու է։ Ամեն հաջորդ հանցագործություն ավելի լկտի է լինելու, այն, ինչ երեկ անթույլատրելի կհամարվեր, այսօր դառնում է նորմալ։
Ոմանք իրենց սփոփում են, թե բա «ընտրություններից հետո կհանդարտվի», բայց չէ, չի հանգստանալու, հակառակը, ավելի սանձարձակ է դառնալու։
Ու կապ չունի, դուք քաղաքականությամբ զբաղվում եք, թե ոչ («մուզիկանտ չզբաղվել պոլիծիկա», «բիզնեսմեն չզբաղվել պոլիծիկա», կամ նման մի բան), բռնապետությունը զգալու եք ձեր կաշվի վրա, եթե արդեն չեք զգացել։
Բայց որևէ բռնապետ երբևէ այնքան անպարտելի չէ, ինչքան փորձում է ձեզ համոզել։ Որևէ որոշում («ախպեր, սաղ որոշված ա, մենք է՛լ բան չենք կարող անել») անբեկանելի չի, ինչքան էլ փորձեն համոզել, որ հանձնվեք ու համակերպվեք։
Բռնապետական բեսպրեդելը հնարավոր է կանգնեցնել համախմբվածությամբ ու կազմակերպված, համակարգված դիմադրությամբ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more