▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարզահամերգային համալիրի խնդրին պետք է տալ այնպիսի լուծում, որը կբավարարի բոլորին

Կարծում եմ, որ մենք պետք է ստեղծենք անկախության շրջանի ճարտարապետական սիմվոլներ: Այն ինչ հիմա մենք ունենք՝ դա ժառանգություն է սովետական շրջանից և այն կառուցել են մեր պապերն ու հայրերը:

Նույն մարզահամերգային համալիր, որ կառուցվել է Կարեն Դեմիրճյանի ժամանակաշրրջանում, համարվում էր եզակի կառույց և իր մասշտաբներով և իր տեսքով, նրա կառուցման վրա աշխատել են բացմաթիվ կամավոր ուսանողներ, այդ թվում նաև մեր ծնողներից շատերը, տարիներ շարունակ վիճում ենք, թե ում պետք է տալ մարզահամերգայինը և ինչ պետք է ծառայի այն:Ամեն դեպքում լինելու են դժգոհ մարդիկ, անհնար է տալ այնպիսի լուծում, որը կբավարարի բոլորին:

Ես կարծում եմ, որ ավելի լավ է, մտածենք նոր հզոր կառույցի շինարարության մասին, որը կխոհրդանշի Անկախ Հայաստանը և ապագա սերունդները նրան կհիշեն գործող ղեկավարների անուններով, մեր սերնդի անունով ու մենք կհպարտանանք, որ տեսել ենք այս կառույցի շնարարությունը: Իրականում, նայեք շուրջբոլորդ, Անկախության ընթացքում իրականացված մեծ ծրագիր իրականում չկա, թերևս միայն հյուսիսային պողոտան է, որի շուրջ կարծիքները խիստ տարբեր են:

Նոր սերնդի ու նոր ժամանակներ խոշոր համալիր մենք պետք է ունենաք, ինչպես արդեն կառուցել են վրացիները, ադրբեջանցիները և մյուս հետխորհրդային հանրապետությունները: Ես կարծում եմ, որ սփյուռքի և Հայաստաի մեծահարուստների համար նման կառույց ստեղծելը լավագույն ճանապարհը կլինի մնալու պատմության մեջ:

Զոհրապ Եգանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more