▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարտուն Գրիգորյանը, Գևորգ Կոստանյանն ու քաղաքացիներից մեկը կհանդիպեն հանցագործի հետ

Քիչ առաջ հայտնի է դարձել, որ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի ղեկավարությունը համաձայնել է տեսակցություն կազմակերպել Ավետիսյանների սպանդը իրականացրած ռուս զինծառայողի հետ:

Այդ հանդիպմանը կմասնակցեն ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը,  ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը և քաղաքացիներից մեկը:  Մարտուն Գրիգորյանը ժողովրդին խոստացել է, որ հնարավորության դեպքում ֆոտո կամ վիդեո նկարահանում կանեն և ապացույցները կփոխանցեն բոլորին:

Պատգամավորը նաև ասել է, որ ինչ վերաբերում է ժողովրդի հիմնական պահանջին՝ գործը հանձնել հայկական կողմին, ապա, ըստ նրա, ՀՀ գլխավոր դատախազը դեռեւս չի կարող նման հարցով դիմել ՌԴ պատկան մարմիններին, քանի որ հարցը դեռեւս քննարկման փուլում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more