▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարտի 8. շնորհավորանքներ ու ծաղիկներ կին անցորդներին

Կանանց միջազգային օրվա` Մարտի 8-ի առթիվ, վաղ առավոտից Երևանում շարունակվում են տոնական անակնկալները: 

 Արամ Խաչատրյանի արձանի, Կարապի լճի հարևանությամբ և Ազնավուրի հրապարակում ձևավորված տոնական զամբյուղներից, ավանդույթի համաձայն, անցորդ կանանց և աղջիկներին սպասում էր հաճելի անակնկալ՝ ծաղիկների և բացիկների տեսքով:
 Օրը հագեցած էր, տրամադրությունը՝ տոնական, Երևանի քաղաքապետարանի անակնկալներն էլ՝ սպասված: 
 Կանանց արձագանքն էլ վկայում էր, որ անակնկալն իրոք սպասված էր ու, ինչպես միշտ, շատ հաճելի. «Հանգստյան օրվա զբոսանքն իրոք ավելի հաճելի է սիրելի քաղաքում, երբ ժպիտներով ու ծաղիկներով, ինչպես նաև բացիկներով դիմավորում են մեզ ու շնորհավորում կանանց տոնի առթիվ»:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more