▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարտի 8-ի կապակցությամբ՝ 4 օր հանգիստ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածը` Հայաստանի Հանրա­պետության կառավարությունն այսօր որոշեց.

2016 թվականի մարտի 7-ի աշխատանքային օրը տեղափոխել 2016 թվականի մարտի 12-ը` շաբաթ օրը:

Uույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:

Հիմնավորումը հետևյալն է.

«Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածից և կապված է Կանանց տոնի՝ մարտի 8-ի հետ:
ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի կողմից:
«Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ ու պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում ավելացումներ կամ նվազեցումներ չի առաջացնում:

Կառավարության նիստում քննարկելով այս հարցը՝ Հովիկ Աբրահամյանը հումորով առաջարկեց, որ կանայք հանսգտանան, իսկ տղամարդիկ աշխատեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more