«Վերջին 15 օրերի ընթացքում օդի միջին ջերմաստճանը կլիմայական նորմայից բարձր է եղել 8-10, առանձին օրերին՝ 14 աստիճանով: Ներկա պահին էլ պահպանվում է բարձր ջերմաստիճանը: Երեկ գրանցվել է ամենաբարձր՝ 21 աստիճան է գրանցվել է Բագրատաշենում, 19-20 աստիճան է նկատվել Արարատյան դաշտում»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Նրա խոսքով՝ առաջիկա 7-8 օրերին Հանրապետությունը գտնվելու է տաք օդային հոսանքի ազդեցության գոտում: Ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի մարտի 3-ին և 4-ին.
«Արարատյան դաշտում կգրանցվի 22-ից 23 աստիճան, Տավուշի և Սյունիքի հովտային շրջաններում չի բացառվում, որ կլինի մինչև 24-25 աստիճան տաքություն»,-նշեց Գագիկ Սուրենյանը:
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալի փոխանցմամբ՝ մարտը նաև տեղումնառատ է լինելու:
Անի Կարապետյան