▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարտակերտում զոհված Քյարամ Սլոյանին վերահուղարկավորել են

azatutyun.am-ը գրում է. Մարտակերտում զոհված Քյարամ Սլոյանին վերահուղարկավորել են, քանի որ երեկ հարազատներին է վերադարձվել զինծառայողի գլուխը:

«Դիակը բերեցին՝ չէինք իմանում, որ անգլուխ ա: Հետո իմացանք: Շատ ցավալի էր․․․ բայց երեկ էլ գլուխը բերինք, տարանք, դիակը հանեցինք, էլի դրինք տեղը», - «Ազատության» հետ զրույցում ասաց զոհված զինծառայողի հայրը՝ Քյալաշ Սլոյանը: - «Ինքն իրա աֆիցերի, իրա ընկերոջ հետ՝ 3-4 հոգի են էլե, չեն թողել, որ առաջ գան, մինչև իրանց պատրոնները պրծելա, նոր իրանց խփել են: Կամանդիրն իրան ասել ա՝ փախի, ասել ա՝ չէ, ես քեզի չեմ թողի մենակ: Հրամանատարը վիրավոր ա եղել», - պատմեց հայրը:

Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատեց, որ զոհված զինվորի գլուխը Կարմիր խաչի միջնորդությամբ վերադարձվել է հարազատներին:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more