Ադրբեջանական ապրիլյան ագերսիայի առաջին իսկ օրերից Մարտակերտ քաղաքը հայտնվեց հակառակորդի նշանառության տակ: 100-ից ավելի բնակարաններ տուժել են հրետակոծումից, մեկ ու կես տասնյակն ավերվել: Առաջին վերականգնողական աշխատանքները սկսվել են քառօրյային հաջորդած զինանդադարից հետո, սակայն ապրիլի 23-26ը քաղաքը դարձյալ հայտնվել է թիրախում: Ռազմական գործողությունների հետևանքով քաղաքից հեռացած բնակիչները այս օրերին վերադառնում են, հիմնարկ- ձեռնարկությունները աշխատում բնականոն հունով: