▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարուքյանն առաջարկում է քաղաքական հետապնդումների գործերով մասնագիտացված դատարան ստեղծել

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան եթերում անդրադարձել է նախկին քաղբանտարկյալների գործերի վերանայման անհրաժեշտությանը:

 

 

 

 

 

 

 

 

Պատգամավորի խոսքով՝ Մարտի 1-ի ժամանակ մոտ 90 մարդ դատապարտվել է, հարյուրավորները քրեական հետապնդման ենթարկվել. «Բա էս մարդկանց գործերն ի՞նչ պետք է լինեն: Մեր խմբակցությունում քննարկվող տարբերակներից մեկն այն է, որ ստեղծենք Մարտի 1-ի գործերով մասնագիտացված դատարան, նյութերը վեր հանեն արխիվներից, մարդկանց արդարացման դատավճիռներ տան, ինչպես նաև փոխհատուցման իրավունք»,- ասաց Մարուքյանը՝ հավելելով. «Բայց մինչև Մարտի 1-ն էլ են եղել քաղաքական հետապնդումներ, դրա համար, որպես երկրորդ տարբերակ, առաջարկում ենք անունը դնել քաղաքական հետապնդումների գործերով մասնագիտացված դատարան»: Ըստ պատգամավորի՝ այս խնդիրը պետք է դարձնել օրակարգային հարց: «Պատրաստ եմ ցանկացած քննարկման՝ հասկանալու համար ինչպես ենք վերականգնում այս մարդկանց իրավունքները »:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more