▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարմնավաճառները Նազարբաևին նամակ են գրել

Ղազախստանի մարմնավաճառները բաց նամակով դիմել են երկրի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներին, այդ թվում նաև նախագահ Նազարբաևին, հայտնում է Zakon.kz-ը:

Դիմումում նշվում է, որ նավթի գներն ընկել են, ինչի հետևանքով նեղացել է առևտրական սեքսի շուկան: «Հաճախորդները աղքատանում են: Մեզ ավելի շատ է հարկ լինում աշխատել հակասանիտարական պայմաններում, մուտքերում և ավտոմեքենաներում»,- գրում են մարմնավաճառները: Նրանք պնդում են, որ հասցեատերերից շատերին իրենք գիտեն, այն էլ՝ ոչ միայն դեմքով:

Մարմնավաճառները նաև բողոքում են, որ միջնորդները, կավատները, ոստիկանությունը, սաունաների սեփականատերերը, հյուրանոցները և գեղեցկության սրահները բարձրացրել են գները:

Այդ կապակցությամբ նրանք պահանջում է օրենսդրության մեջ ուղղումներ մտցնել և օրինականացնել առևտրային սեքսը, պաշտպանել քաղաքացիական իրավունքները և ապահովել աշխատանքի անվտանգ պայմաններ:

Աղբյուրը՝ Blognews.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more