Տեսանյութը՝ 2 տարեկան Տիգրանի դին հայտնաբերելու վայրից՝ դիտեք մեր տելեգրամյան ալիքում
Այսօր, մայիսի 24-ի առավոտյան, Ներքին գործերի նախարության փրկարար ծառայության աշխատակիցները, Մարմարիկ գետում՝ Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտ, հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող փոքրիկ Տիգրանի դին։
Երեխայի հայտաբերման մասին տեղեկությունը ջրասուզակներն ու փրկարարները փոխանցել են քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն։
Այս մասին տեղեկացնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը
Հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ցավոք՝ կես ժամ առաջ հանեցին փոքրիկ Տիգրանի մարմինը։ *** 2 տարեկան Տիգրանի մարմնի վրա արտաքին զննությամբ չկան վնասվածքներ, բռնության հետքեր, հայտնում են Քննչական կոմիտեից։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ *** Այսօր՝ ժամը 10։40-ի սահմաններում, ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները, Մարմարիկ գետում՝ Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտ, հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող երեխայի դին։ Այս մասին հայտնում է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։ |