Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, ով վերջերս է հայր դարձել, հրապարակել է իր և նորածին դստեր նոր լուսանկար՝ այն մակագրելով. . «Երջանկության մեջ եմ փոքրիկ Մաքսի հետ»:
Հոր և դստեր այս հուզիչ լուսանկարը հավաքել է 2 մլն-ից ավելի «լայք»: Ավելի վաղ Ցուկերբերգը բավական ծավալուն բաց նամակ էր գրել իր նորածին դստերը, որում խոստացել էր նոր լույս աշխարհ եկած փոքրիկին ամեն ինչ անել, նրա համար ապահովել խաղաղ կյանք: