▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարինկա Խաչատրյանի բացակայությամբ «Ֆուլլ Հաուսը»-ը մեծ վնաս կկրի

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Այո, ժողովուրդ, մինչ ձեր գլուխները խառն էր, Արմեն Պետրոսյանը հայտարարեց, որ Մարինկա Խաչատրյանը այսուհետ Ֆուլլ Հաուսում չի մարմնավորելու իր կերպարը /ըստ լուրերի՝ ՇԱՆԹ-ում նոր սերիալի գլխավոր հերոսուհինա/:
Իհարկե, մեր մոտ սովորույթա, որ մի ստացված պռոեկտ էնքան եթերաշրջան ունենա, որ մարդը հոգնի ու ոչ մի բան էլ չնայի... չնայած դրան, Ֆուլլ Հաուսը էս դեպքում դեռ սպասված է ու իրեն չի սպառել: Բայց ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ Ֆուլ Հաուս 4-րդ եթերաշրջանը էլ ավելի սիրված ու նայվող դարձավ հենց Մարինկայի ու իր մարմնավորած կերպարի շնորհիվ, ինչպես նաև դերասանական որակյալ խաղի շնորհիվ:
Չեմ կարող ասել, թե 5-րդ եթերաշրջանում ինչ է սպասվում մեզ, բայց Մարինկային փոխարինելը շատ դժվար է լինելու, քանի որ իրենով շատ բարձր պլանկա էր դրված, իսկ նրա բացակայությամբ, թե ինչպես են պատրաստվում սցենարիստները մեզ հեռուստաէկրանների մոտ պահել, դեռ մեծ հարց է:
Կարճ ասած՝ Մարինկան մեծ դեր ուներ էտ սիտկոմում:

Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more