shamshyan.com-ը գրում է. Այսօր` օգոստոսի 12-ին, Ազգային անվտանգության գլխավոր քննչական վարչության քննիչը հերթական միջնորդություն է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց ևս 2 ամսով երկարացնի կալանավորումը Արտյոմ Օրդուխանյանի, Դավիթ Մնացականյանի, Սարգիս Հակոբյանի և Սամվել Բարխոյանի նկատմամբ:
Վերջիններս մեղադրվում են ՀՀ քր. օր.-ի 325 հոդվածի 1-ին մասի և 2-րդ մասի հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Գայանե Մազմանյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է միջնորդությունը: Նշված անձինք ևս 2 ամիս մնալու են կալանավորված:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ս. Բարխոյանը հանրությանը հայտնի, երգիչներ Մարգարիտա և Վլադիմիր Բարխոյանների հայրն է:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում