ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստից հետո անդրադառնալով Գեորգի Մուրադյանի անվան շուրջ խոսակցություններին, նշել է. «Եթե մարդը դատապարտված չի եղել, մարդու անցյալն այս աստիճան շահարկելը նույնպես սխալ է»:
«Անկեղծ ասած՝ այդ բոլոր թեմաներից ես տեղյակ եմ եղել, ասվել է, հավելյալ ասելիք ես ինքս չունեմ: Եթե մարդը դատապարտված չի եղել, մարդու անցյալն այս աստիճան շահարկելը նույնպես սխալ է»,- ասաց նա:
Ինքն անձամբ միջամտե՞լ է sut.am կայքում հրապարակված նյութում փոփոխություններին, Ավինյանն ասաց, որ Դանիել Իոաննիսյանը բացատրություններ տվել է, եւ այլ մեկնաբանությունների կարիք չկա: «Տիրայր Մուրադյանի հետ շատ նորմալ բարիդրացիական հարաբերություններ ենք ունեցել, եւ ես չեմ կարծում, որ որեւէ բան կփոխվի այս միջադեպից հետո»,- նշել է նա: