▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդկային լեզվով պետք է բացատրեն, թե իրականում ի՞նչ է տեղի ունեցել

«Մենք շատ միասնական ենք, ամեն մեկը ցանկանում  է լավ գործ անել իր երկրի, բանակի համար: Սրանք բարձր արժեքներ են, սակայն, դրանց կից կա նաև տագնապի գիծը, որը բարձրացավ այն ժամանակ, երբ լսեցին տարածքների հանձնման մասին: Այն բարձակետին հասավ, երբ Սերժ Սարգսյանը  հանդիպեց  Լևոն Տեր-Պետրոսյանին, իսկ Լավրովի գնալուց հետո ամեն ինչ հանդարտվեց: Եվ, կարծես թե հանգստացել էինք և որտեղից որտեղ լսեցինք ավտոբուսի պայթյունի մասին: Անորոշությունն ու տագնապը ցրելու համար պետք է տան հուսալի, վստահելի պատասխաններ ու մարդկային լեզվով բացատրեն, թե իրականում ի՞նչ է տեղի ունեցել»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը:

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 25-ին, 21:51-ի սահմաններում Երևանի Հալաբյան­-Արզումանյան փողոցների խաչմերուկում 63 երթուղու ավտոբուսում տեղի է ունեցել պայթյուն: Այդ պահին ավտոբուսում գտնվել է 10 անձ՝ վարորդը և 9 ուղևոր, որոնցից 2-ը տեղում մահացել են, 7-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more