▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մարդկանց հողերը տվել ես, երեխեքին սպանել ես, գնում ես նրանց տներ ու ուզում ես՝ ոտքերդ տաք ջուր դնե՞ն»

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իշխանական կողմից այն մեղադրանքներին, թե երեկ Սյունիքում տեղի ունեցած դեպքերը «սադրանքներ էին՝ որոշ քաղաքական ուժերի կողմից ուղղորդված»:

«Ի՞նչ է նշանակում սադրանք: Այսինքն՝ մարդկանց հողերը տվել ես խալխին, մարդկանց երեխեքին սպանել ես խալխի միջոցով, էդ երեխեքի մի մասին չես գտել, չես վերադարձրել: Գնում գիշերը էդ մարդկանց տները ու ուզում ես, որ մի հատ էլ ոտքերդ տաք ջուր դնե՞ն:

Ես այլևս ոչ մի բանի վրա չեմ զարմանում: Այս իշխանությունը չունի թասիբ, արժանապատվություն, խելք ... նա ոչ մի բան չունի: Այս իշխանության միակ գերակա նպատակն է վերարտադրվելը, որ Հայաստանին շարունակեն մատաղ անել համաշխարհային գերուժերին»,- ասաց Աշոտյանը:

Դիտեք նաև՝ 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more