▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդիկ հեռանում են իշխանությունների ցինիկ վերաբերմունքի պատճառով

«Վերջին տարիներին կառուցվող եկեղեցիների թիվը մոտենում է 100-ի: Այստեղ խնդիրն այն է, որ այն արժեքները, որոնք կան՝ գտնվում են ոչ բարվոք վիճակում: Ուստի, պետք է այնպիսի քաղաքականություն տանեինք, որպեսզի ներդրողները կարողանային մեր ժառանգության կարևորությունը հասկանալ ու օգնեին պետությանը: Օրինակ Ավան թաղամասում կա չտեսնված միջնադարյան եկեղեցի, որը ոչ բարվոք վիճակում է գտնվում:Կառուցվող եկեղեցիներով էլ որևիցե  քայլ առաջ չենք անում.կրկնում ենք մեր ունեցած ժառանգությունը.տիպեր, որոնք վաղուց ստեղծվել են 4-րդ, 7-րդ, 12-րդ դարերում: Իսկ մենք պետք է մեկ քայլ առաջ անենք.նոր շինարարական նյութեր, տեխնիկա և այլն»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով օրեցօր ավելացող եկեղեցիների մասին՝ ասաց ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:

Նրա խոսքով՝ ամբողջ աշխարհում կա քաղաքի շահը, բնակչի շահը, կան քաղաքային նորմեր, չափանիշներ, որոնք պետք է անպայման հաշվի առնեն:

«Շատ հնարավոր է, որ նախագծողի սրտով էլ չէ, բայց նա ստիպված է անել, քանի որ ներդրողի ցանկությունն է: Առայժմ այդպես է»,-ցավով նշեց Ճարտարապետների միության նախագահը:

Մկրտիչ Մինասյանն անդրադարձավ նաև կառուցվող բարձրահարկ շենքերին.

«Նորկառույցների դեպքում ճիշտ բիզնեսով չեն շարժվել, հակառակ դեպքում՝ ոչ մի ներդնող չէր կարող թույլ տալ, որ իր կառուցած շենքը երկար ժամանակ դատարկ մնար: Ուրեմն, դրանք կամ ավելորդ փողեր են եղել ու տերերին միևնույն է, թե երբ կվաճառվի կամ էլ սպասում ենք, թե որտեղից մի քարավան կգա ու կգնի: Հիմանականւոմ գնում ու ժամանակավոր են մնում՝ 1-2 ամիս: Հայրենիքից կարոտն առնում են ու գնում, իսկ մեզ համար դրանք շատ թանկ են»:

Ճարտարապետների միության նախագահը նկատում է՝ ստեղծված իրավիճակը նպաստում է արտագաղթին.

«Գնում են ոչ միայն աշխատանք չունենալու, այլև իրենց նկատմամբ իշխանությունների ցինիկ վերաբերմունքի պատճառով»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more