▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդիկ բողոքում են...Դերասանների ու բլոգերների մասնակցությամբ՝ ընկերության միլիոնավոր դրամների մարքեթինգային արշավը տապալվում է

Դիտեք նաև՝

Հիշում եք, չէ՞ հայկական շոուբիզնեսի քիչ, թե շատ հայտնի բլոգեր/աստղերի տեսանյութերն այն մասին, թե իբր Հայփոստով իրենց առաքում են պաղպաղակ, հետո էլ իրենք զանգահարում են Պոնչին և հարցնում, թե որտեղից, ու այդ ամենը պարուրված էր շա՜տ վատ դերասանական խաղով:

Վստահ ենք, գոնե մեկ անգամ դուք այդպիսի տեսանյութ տեսել եք: Այդ մարքեթինգային արշավը այս պահի դրությամբ կարելի է ասել, որ ստացված է այնքանով ու մարդկանց հետաքրքրեց, թե ինչի մասին է խոսքը ու թե ինչ պաղպաղակ են իրենք ուտում: Շատերը մեծ ոգևորությամբ սպասում էին` փորձելու այդքան գովազդված պաղպաղակը: 

«ՍթարՆյուզ»-ն է գրում ու շարունակում. «Ու ինչպես ասում են՝ «Նաստալ չաս ԻՔՍ» ու վաճառքի հանվեցին այսպես կոչված «Դուբայի շոկոլադ» պաղպաղակները ու ինչ քայլով ընկերությունը մարդկանց փորձեց ներգրավել իրենց արտադրանքի գնման գործընթացին, նույն քայլով էլ Tiktok-ում մարդիկ սկսեցին պատասխանել ընկերությանն ու Պոնչին. բլոգերները սկսեցին հենց տեսախցիկների առաջ փորձարկել այդ պաղպաղակները ու հայտնել իրենց կարծիքը: 

Մինչ բուն ասելիքին անցնելը` թույլ տվեք ֆիքսենք, որ այն հայտնի աստղեր/բլոգները, ովքեր հանուն գովազդի զարմացած ու հիացած աչքերով ուտում էին պաղպաղակները, երկրորդ անգամ նույն գործընթացը չարեցին անվճար:  

Ինչևէ, շարունակելով մեր ասելիքը, պետք է նշենք, որ մեր աչքից չվրիպեցին սոցիալական հարթակներում տարածվող տեսանյութերը, որտեղ բլոգներները նշում են, որ մարկեթինգի զոհ են դարձել, նշում են, որ ափսոսում են այդ գումարի համար, որը տրամադրել են գնելու պաղպաղակը:

Սովորական սպառողները նույնիսկ նշում են, որ որևէ տարբերություն չկա ու անիմաստ թանկ պաղպաղակ է, իսկ տեսանյութերից մեկում բլոգերը նույնիսկ նետում է այն աղբամանը: 

Ամփոփելով`պետք է հստակ նշենք, որ մեր հայտնի բլոգերների և «Օտ Մարտինա» ընկերության կողմից միլիոնավոր դրամների մարքեթինգային արշավը տապալվեց հենց այն պահին, երբ ինքը պետք է բերեր ծախսված գումարների եկամուտները ու իրականությունը ավելի ցավոտ էր, քան կեղծ բլոգերային սցենարներով մշակված գովազդային տեսանյութերը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more