«Կա որոշում, համաձայն որի՝ 18-35 տարեկան անձինք կարող են հավակնել ոստիկանական համակարգ մուտք գործելու: Ըստ այդմ՝ որոշվել է վերին շեմը՝ 35 տարեկանը, հանել օրենսդրական կարգավորումներից՝ կենտրոնանալով անձի որակական, ֆիզիկական հատկանիշների, կրթության վրա»,- Կառավարության նիստի ժամանակ ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ ներկայացնելով որոշման նախագիծ, համաձայն որի առաջարկվում է իրականացնել Ոստիկանության համակարգի մի շարք փոփոխություններ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով առաջարկվող փոփոխություններին, խոսեց ոստիկանական համակարգում ծառայության անցնելու համար արտաքին սահմանափակումների մասին «Եթե բոյի ստանդարտը չենք հանել, պետք է հանենք: Այսինքն՝ եթե, ենթադրենք, մարդու բոյը 1․40 է, հիմա բնությունն իրեն այդպես է ստեղծել, գնա ոստիկանություն, ասեն՝ բոյդ կարճ է, գնա դպրոց, ասեն՝ բոյդ կարճ է, բա ո՞ւր գնա, ի՞նչ անի մարդը: Բայց չենք հարցնո՞ւմ՝ դու այդ աշխատանքի համար անհրաժեշտ IQ ունե՞ս, թե՞ չունես: Պրոբլեմն այն է, որ 7 տարի է՝ դրա մասին բարձրաձայնում ենք»,- ասաց նա։ Նա նաև նշեց, թե մյուս կողմից էլ զինվորական ծառայության մեջ տեսնում է մարդկանց, որոնք քաշի ստանդարտներն անգամներով գերազանցում են, սակայն նրանց ոչինչ չեն ասում։ Դիտեք նաև՝ |
«Այն ժամանակ էր մեզ թվում հեղափոխություն անելն է դժվար, իրականում հեղափոխություն անելն ամենահեշտն է, փոփոխություն անելն է դժվար»,- կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք իշխանությունը փոխել ենք Հայաստանում, բայց ինքներս մեզ փոխե՞լ ենք»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ շատ հարցերում են ցանկացել արագ փոփոխություններ կատարել, սակայն շատ դեպքերում կան որոշումներ, բայց չկան փոփոխություններ։ |
«Մարդը գնա ոստիկանություն, ասեն՝ բոյդ կարճ է, գնա դպրոց, ասեն՝ բոյդ կարճ է, բա ո՞ւր գնա»․ Նիկոլ Փաշինյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն more

more

more

more

more

more

more