▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդ ծեծող պատգամավորին միգուցե բացատրե՞ն,որ ինքը Մայք Թայսոնը չէ․ Արեն Մկրտչյան

ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարդ ծեծելու համար 3 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտված և միայն Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի ու անկախության հռչակագրի 100-ամյակի կապակցությամբ համաներված ԲՀԿ պատգամավոր Էդուարդ Բաբայանը Աբովյանի քաղաքապետի ընտրությունների համատեքստում ասել է. «Մարզպետը ցանկանում է Աբովյանը գործ տվողների քաղաք դարձնել»։

 

 

 

Մարդ ծեծող պատգամավորին կհորդորեմ հաճախ մասնակցել ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նիստերին, որի նախագահն իր կուսակից Նաիրա Զոհրաբյանն է։ Միգուցե, էդտեղ իրեն բացատրեն, որ ինքը պատգամավոր է, ոչ թե՝ լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնը։

Իսկ եթե օրենսդիրը օրենքի գերակայության ապահովումը համարում է «գործ տալ», ապա ՀՀ ԱԺ-ն շփոթել է հանրահայտ կալանավայր «Սպիտակ կարապի» հետ»։

Կարդացեք նաև՝

Ուզում ա գործ տվողների, զրպարտողների քաղա՞ք սարքի. Էդուարդ Բաբայանը՝ Ռոմանոս Պետրոսյանին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more