▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մարաթուկի» փայլն ու թշվառությունը

pastinfo.am-ը գրում է. Ինչպես արդեն տեղեկացրել ենք ապրիլի 8-ի հրապարակմամբ, Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից տեղեկացել էինք, որ ադ պահի դրությամբ որևէ ընկերություն դեռևս չունի Երևան-Կրետե-Երևան ուղիղ չվերթ իրականացնելու թույլտվություն, սակայն «Մարաթուկն» արդեն դեպի Կրետե կղզի ուղևորության մասին գովազդ է տարածել, որն արդեն բավական ժամանակ է, ինչ հայաստանցիներին առաջարկում է օգտվել այդ պահին գոյություն չունեցող ծառայությունից: 

Եվ ահա մեր խմբագրությունն ապրիլի 22-ին նամակ է ստացել նշյալ ընկերությունից, որով «խնդրում և պահանջում» են հերքել ապրիլի 22-ին «Մարաթուկ»-ի տոմսերն անվերադա՞րձ են. վաճառված տոմսերը հետ չեն վերցնում» վերտառությամբ հոդվածում «հրապարակված այն տեղեկությունը, ըստ որի՝ «Մարաթուկ Հոլդինգ» ՍՊԸ-ն չունի Երևան-Հերակլիոն-Երևան ոչ կանոնավոր թռիչքի  իրականացման թույլտվություն և չկա երաշխիք, որ թռիչքները կկատարվեն»։ 

Թերևս «Մարաթուկում» գործում են ԶԼՄ-ների հրապարակումները կարդալու, ծանոթանալու միայն իրենց հասու եղանակները, եթե չասենք, որ զբաղված են ԶԼՄ-ին զրպարտելով։

Դիտարկվող հոդվածում բավական հանրամատչելի գրված է, մեջբերում ենք՝ «ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից ապրիլի 8-ին տեղեկացրել էին, որ այդ պահի դրությամբ որևէ ընկերություն Երևան-Կրետե-Երևան ուղիղ չվերթ իրականացնելու թույլտվություն չունի»: Մինչդեռ «Մարաթուկը» վաճառում էր ավիատոմսեր` այդ պահին դեռևս չգրանցված ուղղությամբ…»:

Հետաքրքիրն այն է, որ «Մարաթուկը» չի հերքում Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության տրամադրած տեղեկությունը, չի ասում, որ վերջինս ստում է և Երևան-Կրետե-Երևան ուղիղ չվերթն իրականում ապրիլի 8-ի դրությամբ գրանցված է եղել, ինչն արդեն փաստում է, որ ավիացիայի տրամադրած տեղեկությունը ճիշտ է, իսկ այդ մասին պատշաճ տեղեկություն տարածելու համար «Փաստինֆո»-ին անբարեխղճության մեջ մեղադրելով՝ «Մարաթուկը» փաստացի զրպարտում է լրատվամիջոցին։ Փաստենք, որ նյութի մեջ մատնանշվել է ինֆորմացիայի պաշտոնական աղբյուր, եթե ավիացիան սխալ տեղեկություն է տրամադրել, ապա դա արդեն բոլորովին այլ հարց է եւ «Մարաթուկը» կարող էր օգտվել պատասխանով հանդես գալու իր իրավունքից եւ պարզաբանում ներկայացներ։ Ստացվում է, որ ընկերությունը «Փաստինֆո»-ից պահանջում է հերքել ավիացիայի տրամադրած տեղեկությունը...

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more