▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մարաթուկ»-ի տոմսերն անվերադա՞րձ են. վաճառված տոմսերը հետ չեն վերցնում

 

«Մարաթուկ հոլդինգ» ՍՊԸ-ն հետ չի վերցնում վաճառված ավիատոմսերը։ Այս մասին տեղեկանում ենք «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության տարածած հաղորդագրությունից։ 
 
«Ցանկանում ենք տեղեկացնել, որ «Մարաթուկ հոլդինգ» ՍՊԸ-ից ստացել ենք գրավոր պարզաբանում առ այն, որ մեզ ահազանգած քաղաքացին տոմսը գնելիս տեղեկացվել է, որ այն վերադարձի ենթակա չէ: Գրության մեջ նշվում է նաև, որ նշյալ գործընթացում կան մի շարք կասկածելի հանգամանքներ, ինչը պահանջում է համակողմանի ուսումնասիրություն»,- նշված է «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության տարածած  հաղորդագրության մեջ, որը սպառողների շահերը պաշտպանելու փոխարեն շտապել է հանդես գալ տուրիստական ընկերության պաշտպանի դիրքերից։
 
ՀԿ-ից հայտնում են, թե լրացուցիչ հայտարարությամբ հանդես կգան համակողմանի ուսումնասիրությունից և համապատասխան փաստաթղթային վերլուծությունից հետո: Թե ինչ փաստաթղթեր են ուսումնասիրելու եւ որքան ժամանակ դա կպահանջվի, երևի մի օր կպարզաբանեն՝ առայժմ արձանագրենք, որ «Մարաթուկ» ընկերության՝ ավիատոմսերի շուկայում ծավալած գործունեության որոշ հետաքրքիր հանգամանքների մենք ևս անդրադաձել էինք մեր նախորդ հրապարակումներում:
 
Այսպես, ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից  ապրիլի 8-ին տեղեկացրել էին, որ այդ պահի դրությամբ որեւէ ընկերություն Երևան-Կրետե-Երևան ուղիղ չվերթ իրականացնելու թույլտվություն չունի։ Մինչդեռ, «Մարաթուկ» տուրիստական գործակալությունն իր հաճախորդներին տուրիստական փաթեթներ է առաջարկում, որոնց մեջ ներառված է նաև դեպի Հունաստանի Կրետե կղզի ավիատոմսը՝ երկու ուղղությամբ: Այսինքն` «Մարաթուկը» վաճառում էր ավիատոմսեր` այդ պահին դեռևս չգրանցված ուղղությամբ: Ավելին՝ ինչպես պարզ է դառնում «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ին ընկերությունից տրված պարզաբանումից, վաճառված տոմսերն են այլևս հետ չեն ընդունվում:
 
Գովազդում, թեև նշվում է, որ չվերթները սկսվելու են հունիսի 30-ից, բայց չի նշվում, որ ընկերությունը դրանք իրականացնելու իրավունք դեռ չունի, ու երաշխիք էլ չկա, թե կունենա:
 
 Ի դեպ, ապրիլի սկզբին այս ընկերության գործունեությամբ հետաքրքրվել էին նաև ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում, որտեղ   «Մարաթուկ» ընկերության նկատմամբ վարչական վարույթ է հարուցված և այժմ դեռ ընթացքի մեջ է:

pastinfo.am-ը գրում է, որ «Մարաթուկ հոլդինգ» ՍՊԸ-ն հետ չի վերցնում վաճառված ավիատոմսերը։ Այս մասին տեղեկանում ենք «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության տարածած հաղորդագրությունից։  «Ցանկանում ենք տեղեկացնել, որ «Մարաթուկ հոլդինգ» ՍՊԸ-ից ստացել ենք գրավոր պարզաբանում առ այն, որ մեզ ահազանգած քաղաքացին տոմսը գնելիս տեղեկացվել է, որ այն վերադարձի ենթակա չէ: Գրության մեջ նշվում է նաև, որ նշյալ գործընթացում կան մի շարք կասկածելի հանգամանքներ, ինչը պահանջում է համակողմանի ուսումնասիրություն»,- նշված է «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության տարածած  հաղորդագրության մեջ, որը սպառողների շահերը պաշտպանելու փոխարեն շտապել է հանդես գալ տուրիստական ընկերության պաշտպանի դիրքերից։ 

ՀԿ-ից հայտնում են, թե լրացուցիչ հայտարարությամբ հանդես կգան համակողմանի ուսումնասիրությունից և համապատասխան փաստաթղթային վերլուծությունից հետո: Թե ինչ փաստաթղթեր են ուսումնասիրելու եւ որքան ժամանակ դա կպահանջվի, երևի մի օր կպարզաբանեն՝ առայժմ արձանագրենք, որ «Մարաթուկ» ընկերության՝ ավիատոմսերի շուկայում ծավալած գործունեության որոշ հետաքրքիր հանգամանքների մենք ևս անդրադաձել էինք մեր նախորդ հրապարակումներում:

Այսպես, ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից  ապրիլի 8-ին տեղեկացրել էին, որ այդ պահի դրությամբ որեւէ ընկերություն Երևան-Կրետե-Երևան ուղիղ չվերթ իրականացնելու թույլտվություն չունի։ Մինչդեռ, «Մարաթուկ» տուրիստական գործակալությունն իր հաճախորդներին տուրիստական փաթեթներ է առաջարկում, որոնց մեջ ներառված է նաև դեպի Հունաստանի Կրետե կղզի ավիատոմսը՝ երկու ուղղությամբ: Այսինքն` «Մարաթուկը» վաճառում էր ավիատոմսեր` այդ պահին դեռևս չգրանցված ուղղությամբ: Ավելին՝ ինչպես պարզ է դառնում «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ին ընկերությունից տրված պարզաբանումից, վաճառված տոմսերն են այլևս հետ չեն ընդունվում: Գովազդում, թեև նշվում է, որ չվերթները սկսվելու են հունիսի 30-ից, բայց չի նշվում, որ ընկերությունը դրանք իրականացնելու իրավունք դեռ չունի, ու երաշխիք էլ չկա, թե կունենա: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more