Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի բնակիչները մոտ մեկ ժամ է, ինչ փակել են գյուղի ճանապարհը: ՄԱՊ ընկերությունը հրաժարվում է ընդունել բերքը, թեև մինչ այս տարի ընդունել է:
Գյուղացիները նշում են, որ ամեն տարի գործարանն ընդունել իրենցից բերքը, սակայն այս տարի, առանց պատճառաբանության, մերժում է՝ գործարանի դռներն ուղղակի փակ են: Ըստ նրանց՝ դա իրենց ապրուստի ու եկամուտի հիմնական միջոցն է եւ իրենց ջանքերն ուղղել էին հենց պոմիդորի մշակմանը: Ճանապարհը փակած գյուղացիների հետ բանակցություններ է վարում մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:
Նշենք, որ «ՄԱՊ» գործարանը պատկանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Պետրոսյանի ընտանիքին: