Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, կրթության, սպորտի, արվեստի և մշակույթի մի խումբ գործիչներ, առողջապահության, տնտեսության, բանակի և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձի առիթով պարգևատրվեցին գիտության պետական բարձրագույն պարգևներով: Նրանցից շատերին շնորհվեցին պատվավոր, ինչպես նաև այլ բարձրագույն կոչումներ ու դասային աստիճաններ: Գյումրու «Ֆոտոն " վարժարանը ևս դուրս չմնաց երկրի ղեկավարի ուշադրությունից: Վաստակավոր մանկավարժի կոչում շնորհվեց Գյումրու «Ֆոտոն» վարժարանի մաթեմատիկայի ուսուցիչ Մանյակ Նորիկի Մութաֆյանին:
ՑԱՅԳ ՀԸ տեսանյութը