▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանվել Գրիգորյանի վարորդի դին գտել են

«Փաստինֆո»-ն  գրում է.

Արդեն տեղեկացրել ենք, որ 2016 թվականի հունիսի 3-ին կրծքավանդակի ձախ կեսին ստացած հրազենային վնասվածքից մահացել է  1957թ. ծնված Վահան Սուրենի Գրիգորյանը, ով մեր տեղեկություններով գեներալ Մանվել Գրիգորյանի ընտանիքի վարորդն է եղել երկար տարիներ:

Վահան Գրիգորյանի դին հայտնաբերել են նրա որդին՝ Էջմիածին քաղաքից դեպի Շահումյան գյուղ տանող ավտոճանապարհի աջ մասում գտնվող «Մատուռ» կոչվող «Հուշարձանի» հատվածի հարակից դաշտամիջյան հատվածում եւ անմիջապես տեղափոխել հիվանդանոց, սակայն բժշկական միջամտությունն արդեն անօգուտ է եղել։

Կրծքավանդակի շրջանում վնասվածքը պատճառվել է  «Մակարով» տեսակի ատրճանակից, որը նույնպես եղել է դեպքի վայրում։ Ի դեպ, այդ ատրճանակը պատկանել է հենց նրան եւ տանից ատրճանակով դուրս գալն է, որ ընտանիքի անդամների մոտ անհանգստության տեղիք է տվել եւ որդիները փորձել են հեռախոսակապ հաստատել նրա հետ ու որոնել։ Դաշտամիջյան հատվածում տեսել են հորը խոտածածկ հատվածում ընկած։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more