ԱԺ-ում Մանվել Գրիգորյանի օգնական Մեսրոպ Մանուկյանն այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ տեղեկատվությանը, համաձայն որի Մանվել Գրիգորյանը հայհոյել և հարձակվել էր դիրքեր բարձրացող տղաների վրա.
«Երբ որ Ջաբրայիլից հետ էինք վերադառնում, դեռ Հադրութ չհասած՝ մեր դիմաց, թեքությամբ կանգնած էին 2 ավտոմեքենաներ՝ դռները բաց: Գեներալը կանգնելով սաստեց՝ ասելով, որ չի կարելի ճանապարհը փակել, ու մենք շարունակել ենք ճանապարհը: Իսկ մեքենայում եղել են քաղաքացիական հագուստով անձինք, ոչ թե զինվորականներ»,-նշեց Մեսրոպ Մանուկյանը:
Անի Կարապետյան