▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանվել Գրիգորյանը շախով-շուխով պատրաստվում է իր 60-ամյակին

Hraparak.am-ը գրում է.

ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը մի քանի օրից՝ հուլիսի 14-ին, կբոլորի իր 60-ամյակը: Մեր տեղեկություններով՝ Մանվել Գրիգորյանի 60-ամյակի կապակցությամբ կենսագրական ֆիլմ են նկարահանել, որի պրեմիերան ամենայն հավանականությամբ տեղի կունենա հենց ծննդյան օրը: Այս տեղեկությունները հաստատեց ԵԿՄ լրատվության բաժնի պատասխանատու Վարդան Վարդանյանը:

«Տեսանյութի մասին ես տեղյակ եմ, որ պատրաստվում է».- նշեց Վարդան Վարդանյանը, հավելելով, որ Երկրապահ կամավորների միությունը չէ այդ ֆիլմը պատրաստել, ոչ էլ պատվիրել: «Անակնկալի» հեղինակների և պատվիրատուի անունը ԵԿՄ խոսնակը չցանկացավ հայտնել, ինչևէ տեղեկացանք, որ ֆիլմը ցուցադրվելու է հեռուստատեսությամբ. «Կարծեմ լուրջ ֆիլմ է, 3 տարի աշխատել է դրա վրա ստեղծագործական թիմը»:

Իսկ ինչպե՞ս է Մանվել Գրիգորյանը նշելու իր ծնունդը, ճի՞շտ է, որ անձամբ Սերժ Սարգսյանն է գալու նրան շնորհավորելու. «ԵԿՄ վարչության նախագահի 60-ամյակը կազմակերպում է ԵԿՄ-ն, ինքը չի կազմակերպել: Հրավիրվում են տարբեր մարդիկ, երկրապահներ, այդ թվում Սերժ Սարգսյանն էլ է հրավիրված, բայց նա կորոշի կգա, թե ոչ: Մենք հրավիրել ենք»:  

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more