▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանկատան սաները նույնպես ունեն հասարակության կարիքը

Կան մարդիկ , որոնց չի հետաքրքրում իրենց երեխաների ճակատագիրը, ծնված օրվանիծ նրանք դատապարտված են ապրելու առանց ծնող , կարծիքները կիսելու միայն իրենք իրենց հետ , խորհուրդներ հարցնել անծանոթ մարդուց , որը այս պահի համար ծնող է, երբեք չզգալ մայրական քնքշանքը առավելևս հոր կարծիքը լսելու բախտը, Նրանց հոգիներում ապրում է սպասումը այն սպասումը , թե մի օր ծնողը իրեն տուն կտանի այն տունը , որի մասին նրանք երազում են ...
Մեր հանրապետությունն էլ զերծ չէ այս բարդագույն խնդրից , այն մեզ ստիպում է մտածել և մտածել կամ մեզ հարցնել, ինչու այսքան փոքրիկներ ունակ չեն գրկելու ծնողին սիրելու և մամա ասելու համար, հարցի պատասխանը շատ պարզ է, որովհետև նրանց ծնող չի բերել այլ այլասեռված մի փողոցային, որը հանգիստ գլուխը դնում է բարձին ու քնում մինչ դեռ իր զավակը զարթուն է մնում սպասելով , թե մի օր այդ ծնող ասվածը կգա և իրեն կտանի տուն : Ներկայիս տվյալներով ՀՀ շատանում են մանկատանը բնակվող մեր փոքրիկների թիվը, ավելին ու ավելին , ինչն է պատճառը միգուցե սոցիալական վիճակը: Հաստատ մի բան կարող եմ ասել ավելի լավ է Ձեր կողքը սոված քնի Ձեր զավակը , քան ապրի մանկատանը: Մի արեք նման բոն , օրինակ եղեք մյուսների համար , պահեք Ձեր փոքրիկներին Ձեզ մոտ և Ձեր կողքին : Շատ վատ է, որ այդպես է, ուղղակի ճիշտ մտածել և հարցին ճիշտ լուծում տալ է պետք , այլ ոչ թե գլխիկոր փախչել: Ցույց տվեք, որ դուք նման չեք քրդի շանը և մի տարեք Ձեր փոքրիկներին՝ այդ հրաշք մարդկանց հանձնեք մանկատուն՝ նրանք ոչ մեկից ոչ ավել են և ոչ էլ պակաս:

 

Մանուկ Սահակյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more