▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանկապարտեզից երեխաներ են հոսպիտալացվել

ՀՀ առողջապահության նախարարությունն այսօր տեղեկատվություն է ստացել, որ Արմավիր քաղաքի թիվ 9 մանկապարտեզի 6 սան մայիսի 15-ից 18-ն ընկած ժամանակահատվածում աղիքային գանգատներով դիմել է Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք։ Ահազանգն ստանալուն պես նախարարության մասնագետները տեղում իրականացրել են համաճարակաբանական մանրակրկիտ հետազոտություններ։ Վարակի աղբյուրը պարզելու նպատակով կենսաբանական նյութի նմուշառումներ են կատարվել հիվանդներից և մանկապարտեզի սպասարկող անձնակազմից, ինչպես նաև խոհանոցից և խմբասենյակներից։ Ձեռնարկվել են կանխարգելիչ և հակահամաճարակային համալիր միջոցառումներ։ Հնարավոր այլ հիվանդներին վաղաժամ հայտնաբերելու նպատակով մարզպետարանի հետ համատեղ կիրականացվեն բակային համայցեր։ 

Ներկա պահին հիվանդանոցում բուժվող 6 երեխայի  վիճակը մասնագետները գնահատում եմ միջին ծանրության։ Կազմակերպված բուժման արդյունքում նկատվում է առաջխաղացման դրական տեղաշարժ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more