▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մանկապարտեզի տենդերը շահած շինարարը պատմում է, թե ինչպես են իրեն վախեցրել, որ նա տենդերից հրաժարվի»

Բլոգեր, ակտիվիստ Արթուր Չախոյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով

Մանկապարտեզի տենդերը շահած շինարարը պատմում է, թե ինչպես են իրեն վախեցրել և ճնշում գործադրել, որ նա տենդերից հրաժարվի, որ այդ տենդերը ավելի թանկ գնով անցնի ՔՊ-ական «Լիլանարմ» ընկերությանը։

Ու ՔՊ-ականները «Լիլանարմ» ՍՊԸ-ին պաշտպանում են՝ ասելով, որ նա արդար ձևով է տենդերները շահում՝ ցածր գին առաջարկելով։ Սակայն փաստերը ցույց են տալիս, որ «Լիլանարմ» ՍՊԸ-ն տենդերները նույնիսկ չի շահում, այլ՝ տենդերը շահած մասնակիցին վախեցնելով, ճնշում գործադրելով՝ խլում է դրանք։

Ասեմ ավելին, ՔՊ-ական «Լիլանարմ» ՍՊԸ-ն նաև Երևանյան լճի բարեկարգման աշխատանքների տենդերը չէր հաղթել, նա զբաղեցրել էր 3-րդ տեղը։ Հիմա պարզ չէ դառնում, թե ինչպես են 3-րդ տեղ զբաղեցրած մասնակցին տենդեր տալիս։ Այս դեպքի առթիվ նույնիսկ քրեական գործ չհարուցվեց։

Այս տեսանյութը ամբողջությամբ կարող եք դիտել հետևյալ հղումով

Ավելի վաղ,  Արթուր Չախոյանը գրել էր․ «Այսօր տեղեկացա, որ «Լիլանարմ» ՍՊԸ-ն դատարան է դիմել՝ «զրպարտություն» տարածելու մեղադրանքով և պահանջելով 6 մլն դրամ փոխհատուցում։
Հարգելի հայրենակիցներ, իմ երեք տարվա հանրային գործունեության ընթացքում իմ նկատմամբ հարուցվել են բազմաթիվ շինծու քրեական գործեր, որոնցից կեսը կարճվել են դեռ դատարան չհասած։ Իսկ մնացած գործերով ես հաղթել եմ դատարանում։
Այս դատական հայցը ուղիղ կերպով կապված է մանկապարտեզի շուրջ հայտնի «թաղապետի» զանգի և թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի հետ։ Բարձրացված աղմուկը փորձում են մանիպուլացնել հանրային դաշտում՝ ներկայացնելով, թե Չախոյանը իբր սխալ էր, զրպարտություն է տարածել, և ահա՝ դատական գործ կա, որպեսզի հանրության մոտ ձևավորեն սխալ ընկալում, թե ես էի մեղավոր։
Ես չեմ սիրում ամպագոռգոր հայտարարություններ անել, բայց մի բան հստակ կասեմ, դատարան մտնելը դեռ չի նշանակում, որ ես մեղավոր եմ»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more