70 կգ կշռող հսկա պիթոնը 2 տարեկան Ալիշա Մեյի և նրա 10 ամսական եղբոր՝ Կոնրադի լավագույն ընկերն է։ Նրանք ապրում են բրիտանական Բրեդֆորդ քաղաքում։ Երեխաների հայրը տանը վտանգավոր կենդանիներ է պահում արդեն երկար տարիներ և ասում, որ դրանք այնքան էլ վտանգավոր չեն։ Այս մասին հայտնում է Mirror-ը։
35-ամյա Ռոբ Քաուենի խոսքով՝ իր դուստրը խաղում է հսկա դեղին պիթոնի հետ, համբուրում նրան և իրեն հիանալի զգում։ Աղջկա և օձի շփման լուսանկարը հայտնվել է համացանցում և շոկի մատնել սոցցանցերի օգտատերերն։
Տանն ապրում են 9 պիթոններ։ Երջանիկ հայրը նրանց անվանում է ընտանիքի լիիրավ անդամներ։ Նա նույնիսկ զարմանում է, թե ինչպես են մարդիկ վախենում օձերից՝ նշելով, որ շունն ավելի շուտ կկծի ինչ-որ մեկին, քան իր օձերը։
Մեծ Բրիտանիայի Բրեդֆորդ քաղաքից Քաուենների ընտանիքը յուրօրինակ ապրելակերպ ունի: Բանն այն է, որ այս ընտանիքում արդեն երկար տարիներ պահում են ոչ թե ընտանի, այլ վայրի վտանգավոր կենդանիներ: 35-ամյա Ռոբ Քաուենի խոսքով՝ այժմ իրենց տանն ապրում են 9 պիթոններ։ Երջանիկ հայրը նրանց անվանում է ընտանիքի լիիրավ անդամներ ու նշում, որ իրենց կենդանիներն այնքան էլ վտանգավոր չեն: Այս մասին հայտնում է Mirror-ը։
Օրինակ, 70 կգ կշռող հսկա պիթոնը 2 տարեկան Ալիշա Մեյի և նրա 10 ամսական եղբոր՝ Կոնրադի լավագույն ընկերն է։ Ռոբն ասում է, որ իր դուստրը խաղում է հսկա դեղին պիթոնի հետ, համբուրում նրան և իրեն հիանալի զգում։ Աղջկա և օձի շփման լուսանկարը հայտնվել է համացանցում և շոկի մատնել սոցցանցերի օգտատերերն։

