Այս օրն ազերիները դեռ երկար կհիշեն... Աշխարհի ամենակայուն դրամամիջոցը, որով սիրում էր հպարտանալ թուրք-շիաների սուլթան Իլհամ Առաջինը, կտրուկ գահավիժեց... Ազերիական մանաթը, որը Կենտրոնական բանկի որոշմամբ անցավ լողացող փոխարժեքի, այս պահի դրությամն արժեզրկվել է 50%-ով... Խանութների սեփականատերերն առավոտվանից փակ էին պահում իրենց «օբյեկտների» դռները, սակայն իշխանությունների պահանջով դրանք բացվեցին... Ստացվեց այն, ինչ պետք է լիներ... Ազերիները մասսայաբար գրոհեցին սուպերմարկետները, էլեկտրատեխնիկայի խանութները և նույնիսկ դեղատները... Մարդիկ գնում են ԱՄԵՆ ինչ, միայն թե ձերբազատվեն եվրոյին նմանեցված, բայց արժեզրկված ազերիական դրամամիջոցից... Տնտեսագետները կանխատեսում են, որ սա դեռ սկիզբն է, և Ամանորից հետո ազերիներին սպասում են նոր տհաճ անակնկալներ... Նրանց կանխատեսումներով՝ մանաթը կթոթափի «մեյք ափը» և բոլորին կներկայանա այնպիսին, ինչպիսին կա՝ 1 դոլարը կարժենա 3-5 մանաթ (այժմ 1 դոլարն արժե 1,7 մանաթ)... Մանաթն իր հզորությամբ պարտական էր նավթին... Նավթի գների անկման հետ մեկտեղ գահավիժեց նաև ազերիների դրամամիջոցը, որն այս տարում արժեզրկվել է մոտ 100%-ով... Առաջին անգամ մանաթն արժեզրկվեց 35%-ով այս տարվա փետրվարին... Այսօր էլ ժողովրդին բացատրելու համար, թե ինչու այսպես ստացվեց, Ի.Ալիևը լրատվական արտահոսք է կազմակերպել՝ ժողովրդին տեղեկացնելով, որ եթե անցյալ տարի Բաքուն նավթի վաճառքից ստացել էր 20,713 միլիարդ դոլար, ապա այս տարի՝ 8,259 միլիարդ դոլար... Այսպիսով, մեկ տարվա մեջ Ադրբեջանը կորցրել է 10 միլիարդ դոլարից ավել գումար... Հետաքրքիր է, որ սեփական ծախսերի, նավթախավիարային դիվանագիտության և անիմաստ զենք գնելու համար Ալիևը գումար գտնում է, բայց ժողովրդի սոցիալական պահանջերն ապահովելու համար գումար արդեն չկա...
«Կովկասյան Դուբայի»՝ Բաքվի բնակիչներն այս օրը անցկացրել են այսպես (տես՝ նկարները)։
