Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը նշել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային ճանապարհին Հայաստանի միանալու պայմանը: Դա հնարավոր կլինի միայն Ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հետո:
«Նախագծի անդամ երկրների հետ պայմանագրի համաձայն՝ կստեղծվի Բաքու-Թբիլիսի-Կարսի գործարքներով զբաղվող համատեղ ընկերություն»,- նշել է Մամեդյարովը:
Հիշեցնենք, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային ճանապարհի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 30-ին՝ Բաքվի միջազգային առևտրային նավահանգստում: