Մալիի զինված ուժերը սկսել են Բամոկոյում Radisson հյուրանոցի գրոհը, որտեղ ահաբեկիչները պատանդներ են վերցրել, հաղորդում է radio france-ը:Ռադիոյի փոխանցմամբ, այս պահին հայտնի է, որ պատանդներ վերցնելու ժամանակ մեկ սպիտակամորթ մարդ է սպանվել, եւս եւկու կին վիրավորվել է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվել էր, որ գրոհայինները 170 մարդու են պատանդ վերցրել Բամոկոյի Radisson Hotel հյուրանոցում: Հաղորդվում է, որ երկու կնոջ ազատ են արձակել, քանի որ նրանք կարողացել են Ղուարանից մեջբերումներ անել: Պատանդների շարքում կան ամերիկացիներ, ֆրանսիացիներ ու չինացիներ: Գրոհայինները հյուրանոց են եկել դիվանագիտական համարանիշ ունեցող մեքենայով: