▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մալիի նախագահը երկրում արտակարգ դրություն և եռօրյա սուգ է հայտարարել

Մալիի մայրաքաղաք Բամակոյում հյուրանոցի վրա գրոհայինների հարձակման հետևանքով զոհվել է 19 մարդ, տուժել` 7-ը: Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Իբրահիմ Բուբաքար Քեյթան։

 Նշենք, որ լրատվամիջոցներն այլ թվեր են ներկայացնում։ 

Նախագահը նաև հայտարարել է, որ ոչնչացվել է 2 գրոհային: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

Նա նաև արտակարգ դրություն է սահմանել երկրում: Արտակարգ դրությունը սահմանվել է տեղական ժամանակով ժամը 0:00-ից: Քեյթան նաև եռօրյա սուգ է հայտարարել երկրում՝ ի հիշատակ ահաբեկչության զոհերի։

Հիշեցնենք, որ երեկ Մալիի մայրաքաղաք Բամակոյում անհայտ անձինք կրակ են բացել Radisson Blu հյուրանոցում և պատանդ են վերցրել մոտ 170 մարդու.հայտնում են Reuters-ն ու  «Ֆրանս պրես»-ը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more