▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մալաթիա» տոնավաճառում կրկին լարված իրավիճակ է

A1plus.am-ը գրում է.

«Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցները եւ տնօրինությունը կրկին համաձայնության չեն եկել:

Տաղավարների հիմնական մասը այսօր կրկին չի աշխատում: Նրանք բողոքում են տաղավարների բարձր վարձավճարների դեմ:

«Տնօրենն ասում է 20 հազար դրամ իջեցնում եմ, բայց հարկայինի գումարը՝ 30.000 դրամը,  թողնում է մեզ վրա: Այսինքն ստացվում է՝ դեռ 10 հազար դրամ էլ ավել պետք է մուծենք»,- ասաց աշխատակիցներից Նարինեն:

Նրա խոսքերով՝  ամսեկան 150.000 դրամ տեղի վարձավճար են մուծում, մինչդեռ առեւտուր ընդհանրապես չկա, տոնավաճառ օրեկան նույնիսկ 10 մարդ չի մտնում:

«85 հազար դրամ գոնե պետք է սարքեն վարձավճարը, հակառակ դեպքում՝ կազատենք տաղավարները»,- ասաց նա:

Այս պահին աշխատակիցներից մի քանիսը բարձրացել են տնօրենի մոտ, իսկ տոնավաճառի տարածքում բազմաթիվ ոստիկաններ են կանգնած:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more