▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՄԱԿ-ում հայտնել են Արցախում ռազմական գործողությունների հետևանքով զոհվածների ու վիրավորների թիվը

ՄԱԿ-ում հայտնել են, որ անցած հանգստյան օրերին առնվազն 33 մարդ է զոհվել և ավելի քան 200-ը վիրավորվել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների հետևանքով, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի` հումանիտար հարցերի համակարգման վարչության տվյալները։

«Համաձայն Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնական աղբյուրների տվյալների՝ առնվազն 30 զինվոր և 3 խաղաղ բնակիչ է զոհվել ռազմական գործողությունների հետևանքով։ Վիրավորների թիվը՝ ինչպես քաղաքացիական, այնպես էլ` զինվորական, դեռևս պաշտոնապես չի հաստատվել։ Համաձայն ոչ պաշտոնական աղբյուրների՝ այդ թիվը 200-ից ավելի է»,- ասվում է փաստաթղթում։

ՄԱԿ-ի` հումանիտար հարցերի համակարգման վարչությունը չունի տվյալներ ենթակառուցվածքների վնասման, ինչպես նաև քաղաքացիական անձանց տարհանման մասին:

«Երկու կառավարություններն էլ հայտարարել են, որ միջազգային հումանիտար օգնության կարիք չունեն»,- ասվում է զեկույցում:

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը կտրուկ լարվել է ապրիլի 2-ի գիշերը:

Հավելենք նաև,որ ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ականանետերից ու հրանոթներից շարունակել է արկակոծել ՊԲ առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more