▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՄԱԿ-ում բացվում Է Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանը

ՄԱԿ-ի Նյորքի կենտրոնակայանում աշխատանքն Է սկսում համաշխարհային կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանը:

Բացման պաշտոնական արարողությանը, որը պլանավորված Է Երեւանի ժամանակով ժամը 23:00-ին, կմասնակցեն ՄԱԿ-ի անդամ 193 երկրների պատվիրակությունները, նրա գլխավոր քարտուղար Պան Գի Մունը եւ ԳԱ-ի 71-րդ նստաշրջանի նախագահ, Ֆիջիի մշտական ներկայացուցիչ Փիթեր Թոմսոնը: Մինչ այդ ՄԱԿ-ում կկայանա Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի փակման արարողությունը:

Ընդամենը Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի օրակարգում տեղ Է գտել 170 թեմա, այդ թվում՝ խաղաղության եւ անվտանգության պահպանման, ահաբեկչությանը, ռասսայական խտրականությանը եւ այլատեցությանը հակազդման, շրջակա միջավայրի պահպանության եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերը: Նաեւ կշարունակվի ՄԱԿ-ի, այդ թվում՝ Անվտանգության խորհրդի բարեփոխման քննարկումը: Նստաշրջանի օրացույցի առաջին խոշոր իրադարձությունը կդառնա զանգվածային գաղթի խնդիրների շուրջ բարձր մակարդակի նիստը, որը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին:

Գլխավոր ասամբլեայի հարթակում նման հանդիպում առաջին անգամ Է անցկացվում, դրա անհրաժեշտությունը թելադրված Է Եվրոպայում եւ աշխարհի այլ մասերում տրող իրադրությամբ: Սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի նախագահությամբ կկայանա երկրների ղեկավարների գագաթնաժողովը՝ նվիրված փախստականնների հարցերին: Հանդիպմանը երկրներին կառաջարվի ստանձնել փախստականների ընդունման նոր պարտավորություններ: Նույն օրը ՄԱԿ-ի կենտրոնակայանում կսկսվի ընդհանուր քաղաքական բանավեճը, որին կմասնակցեն պետությունների ու կառավարությունների շուրջ 150 ղեկավարներ, ինչպես նաեւ արտաքին գործերի 30-ից ավելի նախարարներ: Մեկ շաբաթվա ընթացքում նրանք կարծիքներ կփոխանակեն աշխարհի ընթացիկ իրադրության շուրջ՝ ուշադրությունը դարձնելովմարդկության առջեւ ծառացած հիմնական մարտահրավերների վրա: Սպասվում Է, որ այս տարի գլխավոր թեմաները կլինեն գլոբալ տաքացումը, ահաբեկչական սպառնալիքը, Սիրիայի հակամարտությունը եւ փախստականների հետ կապված ճգնաժամը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Artsakhpress.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more