▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանում տեղի ունեցածն աշխարհի համար ֆանտաստիկ օրինակ է համարել

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Հայաստանում ապրիլյան ոչ բռնի, թավշյա հեղափոխությունն անվանել է «ֆանտաստիկ օրինակ»: Գուտերեշի կարծիքով՝ Հայաստանի իրադարձությունները հասարակության համար մեծ նշանակություն ունեն:

Նա այսպես է պատասխանել լրագրողի հարցին առ այն, թե ինչ է խորհուրդ տալիս ԱՄԿ-ի գլխավոր քարտուղարը հասարակ քաղաքացիներին ամբողջ աշխարհում իրենց իրավունքների պաշտպանության եւ դեմոկրատիայի ամրապնդման համար պայքարում։ Այս համատեքստում նա հիշել է Հայաստանի օրինակը։

 

 

 

«Վերջերս մենք ունեցանք Հայաստանում իշխանության խաղաղ փոխանցման ֆանտաստիկ օրինակ, որին մասնակցել են երիտասարդները: Այս ֆանտաստիկ օրինակը թույլ է տալիս հուսալ, որ պատճառներ կան հավատալու՝ նոր սերունդն ընդունակ կլինի որոշումներ ընդունել ավելի լավ, քան իմ սերունդը»,- հայտարարել է Գուտերեշը Facebook-յան ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով լրագրողի հացին:

Հիշեցնենք, որ Նյու Յորքում սկսվել են Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքները, որին մասնակցում է նաեւ Հայաստանի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more