▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահչուփյանի մոտ արյունը ավելի ուժեղ գտնվեց, քան` անձնական շահը

Մահչուփյանի մոտ արյունը ավելի ուժեղ գտնվեց, քան ` անձնական շահը: Միշտ այդ մարդու նկատմամբ վատ եմ տրամադրված եղել իր թուրքամետ հայացքների և պահվածքի համար : Նա, լինելով հայ, պաշտոն էր ստացել Էրդողանի կողմից, որովհետև իդեալական կերպար էր աշխարհի աչքերին թոզ փչելու համար, իբր տեսեք, մենք այնքան հանդուրժող և ժողովրդավարական արժեքների կրող ենք, որ հայը բարձ պաշտոն է ստացել: Մահչուփյանի քստմնելի պահվածքը մի անգամ չէ, որ հայության զայրույթն է առաջացրել, նա մեկ անգամ չէ, որ հայտարարել է իրեն ավելի շատ օսմանցի, քան`հայ համարելու մասին: Ինչքան էլ տարօրինակ է, բայց անգամ Մահչուփյանի նման շուռ տված հայի մոտ անսպասելի արյունը խոսեց. Ազգային արժանապատվությունը ավելի վեր դասեց, քան`ողջ կյանքում իրեն առաջնորդած մորթապաշտությունը: Անհնար է նրան կեղծավորության, կամ կեղտոտ խաղի մեջ մեղադրել, որովհետև Հայերի ցեղասպանություն տերմինը օգտագործելով, այդ մարդը, ոչ միայն պաշտոնը կարող էր կորցնել, այլ ` անգամ ազատությունը և կյանքը: Անկեղծ հակասական զգացումներ ունեմ Մահչուփյանի հանդեպ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more