Ներկայումս haqqin.az-ի թղթակից, ոչ անհայտ Վահան Մարտիրոսյանը, որը բնականաբար իր անփառունակ գոյությունը քարշ է տալիս Ուկրաինայում, դիմել է իրավապահ մարմիններին և հայտարարել, որ ենթարկվել է հարձակման:
Միջադեպը կատարվել է մի քանի ժամ առաջ Օդեսայի նահանգի Բելյաևկա ավանի մերձակայքում: Ըստ Մարտիրոսյանի` առանց պետհամարանիշների մեքենայով փորձել են վրաերթի ենթարկել իրեն, սակայն վերջին պահին դժվարությամբ հաջողվել է խուսափել և փրկվել վնասելով ոտքը:
Իրենց թղթակցի հետ կատարվածի մասին բնականաբար գրում է haqqin.az-ը, Վահան Մարտիրոսյանին
անվանելով հայտնի հայ իրավապաշտպան…
Որ նա հայտնի տականք ու դավաճան է գիտեինք, բայց որ հայտնի իրավապաշտպան է, դա արդեն նորություն էր…Իսկ իմ կարծիքով սա ընդամենը ուշադրություն գրավելու հերթական էժանագին քայլ է…
Համենայն դեպս սա այն դեպքն է, երբ ափսոսում ես, որ նրան հաջողվել է փրկվել…