▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահափորձ է նախապատրաստվել Հռոմի Պապի դեմ

Իտալական լրատվամիջոցները հաղորդում են, որ Իտալիայում ձերբակալվել են «Ալ-Քաիդայ» ահաբեկչական կազմակերպության 18 անդամներ, ովքեր մեղադրվում են մահապարտների օգնությամբ Վատիկանի վրա հարձակումներ ծրագրավորելու մեջ, ինչպես նաև` նախապատրաստում էին Հռոմի Ֆրանցիսկոս պապի սպանությունը։

Հարձակումը կանխել հնարավոր է եղել միայն չարագործների հեռախոսազանգերի գաղտնալսման միջոցով:

Իրավապահ մարմինները տեղեկացնում են, որ խումբը նախկինում ակտիվ գործունեություն է ունեցել Աֆղանստանում։ Նշվում է նաև, որ որոշ ձերբակալվածներ կապված են եղել «Ալ-Քաիդայի» նախկին ղեկավար Ուսամա բեն Լադենի հետ:

Միջադեպի մասին ավելի մանրամասն տեղեկություններ կհրապարակվի ավելի ուշ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more