▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահացել է Սաշ Աղամյանը

***

Մահացել է երաժիշտ, հարվածային գործիքների հրաշալի մասնագետ Սաշ Աղամյանը․ Ընկերները ցավակցում են սոցիալական ցանցերի իրենց էջերում սգալով տաղանդավոր մարդու անժամանակ մահը:

«Սաշ ջան...խոսքեր չկան,քեզ անհնար էր չսիրել ու ընկեր չլինել:Շնորհակալ ենք քեզ ամեն օրվա համար,ամեն նվագած նոտայի համար,շատ կուզեի հիմա լինեիր,պատահական մտնեիր ակումբ,թեկուզ մի քիչ ուշացած..Քեզ միշտ կարոտելու ենք,սիրելու ու հիշելու ընկերս....»,-գրել է Կարեն Գրիգորյանը:

«Վաախ, էս քանի օր ա, Սաշին էի հիշել, ուզում էի ստատուս գրել, թե ով ա հիշում, 2000 ականների սկզբին, Ամիրյանի վրա Լեդի բլյուզ էր կամ նմանատիպ մի փոքրիկ ստորգետնյա փաբ ընկերուհուս հետ գնում էինք, նոր-նոր էին փաբեր բացվում Երևանում, ու Սաշի հետ էնտեղ էինք ծանոթացել, որակյալ երաժշտության համար միշտ էնտեղ էինք գնում ... մի օր էլ որքան հիշում եմ Վահագն Հայրապետյանի հետ էր, կոնտրաբասիստը չէր եկել, երկուսով տիեզերքը քրքրեցին.... ու օրերս հիշեցի որ վաղուց իրենից լուր չունեմ, որ չեմ հիշում վերջին անգամ երբ եմ տեսել, բայց հիշեցի որ ծանոթացել էինք Ամիրյանի փոքրիկ կարճատև կյանք ունեցող փաբում .... փաստորեն ինչպես հաճախ, հոգիս զգում է ավելի շուտ քան' միտքս .... Սաշի ռիթմը տիեզերական կախարդանքով ներթափանցում էր հոգի , ու զարկերակիդ ռիթմը փոխելով' սիրտ հասնում... եսիմ ես էսպես եմ հիշելու ... Տիեզերական ամենահետաքրքիր ռիթմներով թող լինի երկնային ճանապարհդ , Սաշ ջան ... ազգանունդ էլ չէի հիշում... բայց ռիթմն ու անմիջական կերպարդ' վստահաբար անջնջելի են ... բարձրորակ երաժշտություն սիրողների ու քեզ ճանաչողների համար...»,-գրել է Նանե Բագրատունին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more