▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահացել է Ուրուգվայի նախկին նախագահը․ Լուսանկարում՝ նրա ձեռքին Կիլիկիայի դրոշն է

Մահացել է Ուրուգվայի նախկին նախագահը․ Լուսանկարում՝ նրա ձեռքին Կիլիկիայի դրոշն է

Մարտի 13-ին մահացել է Ուրուգվայի նախկին նախագահ Խոսե Մուխիկան, ով հայտնի էր որպես «աշխարհի ամենաաղքատ նախագահ»։ Նա մահացել է 89 տարեկանում՝ կերակրափողի քաղցկեղից։

Այս մասին հայտարարել է երկրի ներկայիս ղեկավար Յամանդու Օրսին X-ում։ «Խորը վշտով հայտարարում ենք մեր գործընկեր Պեպե Մուխիկայի մահվան մասին։ Նախագահ, ակտիվիստ, առաջնորդ և մենեջեր։ Մենք շատ կկարոտենք քեզ, սիրելի՛ ծերուկ։ Շնորհակալություն ենք հայտնում մեզ տված ամեն ինչի և ձեր ժողովրդի հանդեպ ձեր խորը սիրո համար», - գրել է նա։
Մուխիկան հայտնի էր իր համեստ կենսակերպով։ Ապրում էր փոքրիկ ֆերմայում, վարում 1987 թվականի Volkswagen Beetle և իր աշխատավարձի մեծ մասը ուղղում բարեգործությանը։

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝ Արցախի ԱԳ նախարարը Մոնտեվիդեոյում հանդիպել է Ուրուգվայի նախկին նախագահ Մուխիկայի հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more