▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահացել է Մոնումենտի Վաչոն

Մահացել է արցախյան ազատամարտի մասնակից, "Մոնումենտ" գնդի հրամանատար Վաչագան Մովսեսյանը /Մոնումենտի Վաչո/:

Վաչագան Մովսեսյանը հայրենիքին մատուցած ծառայությունների, անկախ Հայաստանի կայացման, հանրապետության եւ արցախի սահմանների պաշտպանության համար պարգեւատրվել է Վազգեն Սարգսյան, Գարեգին Նժդեհ մեդալներով, ինչպես նաեւ ստացել կառավարության եւ Երկրապահ Կամավորական Միության պատվոգրեր ու հուշամեդալներ:

Վաչագան Մովսեսյանը հայրենիքի այնպիսի նվիրյալներից էր, որ ջանք ու եռանդ չի խնայել երկրի բարեկեցության ապահովման համար:

Շուրջ 50 տարի նա զբաղվել է Քանաքեռ-Զեյթուն եւ Արաբկիր համայնքների, մասնավորապես, Հաղթանակ զբոսայգու բարեկարգման եւ հարակից տարածքների զարգացման գործով: Վաչագան Մովսեսյանը դեռեւս չէր բոլորել 66 տարին, 4 զավակի հայր էր:

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին, հուղարկավորությունը հոկտեմբերի 31-ին՝ Արաբկիր, այժմ Վահագն Դավթյան 29, 4-րդ տուն հասցեից:

 

Ալինա Օրդյանի ֆեյսբուքյան էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more