86 տարեկանում կյանքից հեռացել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոռեժիսոր Արման Մանարյանը:
Արման Մանարյանը ծնվել է 1929 թվականին, Թեհրանում, 1946 թվականին հայրենադարձվել է Հայաստան:
Արման Մանարյանի` հանդիսատեսին հայտնի ու սիրված ֆիլմերից են «Տժվժիկ»-ը, «Կարինե»-ն, «Մորգանի խնամին» , «Հեղնար աղբյուր»-ը:
Արման Մանարյանի հեղինակմամբ ստեղծվել են նաև անիմացիոն ֆիլմեր, այդ թվում՝ «Սասնա ծռեր»-ը (2001-2010թթ.):